2021 թ․ հունվարի 29-ին «Ազատություն» ռադիոկայանով տված հարցազրույցում դաշնակցություն կուսակցության ղեկավարներից մեկը հայտարարեց, որ 1920 թ․ դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված պայմանագիրը եղել է միայն զինադադարի պայմանագիր։
Միաժամանակ դաշնակցության ներկայացուցիչը դժգոհեց, ասելով որ այդ սխալ պատկերացումը ստեղծվել է սովետական ժամանակաշրջանի քարոզչությամբ։
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության և քեմալական Թուրքիայի միջև զինադադարը կնքվել է 1920 թ․ նոյեմբերի 7-ին։ Այդ մասին է վկայում 1920 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթ «Յառաջ»-ում հրապարակված «Կառավարական հաղորդագրությունը»։ Որը ներկայացվում է ստորև։
Այնուհետև ստորև ներկայացվում է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված պայմանագիրը։
Ներքոհիշյալ փաստաթղթերը վկայում են, որ դաշնակցության ներկայացուցիչը փորձում է ժխտել դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագիրը, որը պատմաբան Լեոն գնահատել է որպես դաշնակցության հավերժական ամոթ ու խայտառակություն։
Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ